«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը խփած 27 գոլով դարձավ անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Հոլանդին հաջորդել են Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը (22 գոլ) և «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը (21)։ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խփեց 19 գոլ։
Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտ դարձավ «Ասթոն Վիլայի» անգլիացի հարձակվող Օլի Վոթկինսը, որը կատարեց 13 արդյունավետ փոխանցում։
«Գոլ+գոլային փոխանցում» անվանակարգում 33 միավորով հաղթեց Քոուլ Պալմերը` 22 գոլ, 11 ասիստ։