Logo

Պրեմիեր լիգայի հետնապահը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

10:26 / 16.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Սաութհեմփթոնը» 16-րդ տուրում «Տոտենհեմից» կրած 0-5 հաշվով պարտությունից հետո պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ռասել Մարտինին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ակումբը ժամանակավորապես կգլխավորի երիտասարդական թիմի մարզիչ Սայմոն Ռասքը։

38-ամյա Մարտինը «Սաութհեմփթոնը» մարզում էր 2023 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 73 խաղում տարել է 34 հաղթանակ, գրանցել 13 ոչ-ոքի, կրել 26 պարտություն։

«Սաութհեմփթոնը» Անգլիայի ընթացիկ առաջնությունում վաստակել է միայն 5 միավոր և վերջին` 20-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա