Opta վիճակագրական պորտալը BBC-ի հետ համատեղ ներկայացրել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստներին։
Ցանկը գլխավորել է Լոնդոնի «Տոտենհեմի» նիդերլանդցի պաշտպան Միկի վան դե Վենը, որը զարգացրել է 37,1 կմ/ժ արագություն։ Նրան հաջորդել են պորտուգալացի վինգեր Կառլուշ Բորժեշը («Վուլվերհեմթոն», 36,6 կմ/ժ) և շվեդ կիսապաշտպան Էնթոնի Էլանգան («Նոթինգհեմ Ֆորեսթ», 35,9)։
Լավագույն հնգյակում են նաև «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (35,7 կմ/ժ), Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելին (35,6) և «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գարնաչոն (35,5)։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո 18 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»։