Logo

Պրեմիեր լիգայի 10 ակումբների սկաուտներ հետևել են ՊՍՎ-ի աստղի խաղին

11:39 / 08.11.2022ՍՊՈՐՏ
Կոդի Գակպո

Հոլանդական «ՊՍՎ Էնդհովենի» հարձակվող Կոդի Գակպոն հայտնվել է անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում, հաղորդում է 90min-ը։

«ՊՍՎ Էնդհովենի» ու Ամստերդամի «Այաքսի» միջև Նիդերլանդների առաջնության հանդիպմանը ներկա են եղել Պրեմիեր լիգայի 10 ակումբների սկաուտներ՝ հետևելու համար 23-ամյա ֆուտբոլիստի խաղին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍՎ-ն պատրաստ է 30 միլիոն եվրոյով բաժանվել հոլանդացի հարձակվողից։

Ընթացիկ մրցաշրջանում Կոդի Գակպոն ՊՍՎ-ի կազմում անսկացրել է 23 հանդիպում, դարձել 13 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ