Միջազգային դադարից հետո վերսկսվեց Անգլիայի Պրեմիեր լիգան, որի 8-րդ տուրի մեկնարկային խաղում լոնդոնյան դերբիում «Տոտեմհեմն» ընդունեց «Վեսթ Հեմին» և 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ։
Տանտերերը գանացի վինգեր Մոհամեդ Քուդուսի խփած գոլին պատասխանեցին կիսապաշտպաններ, շվեդ Դեյան Կուլուսևսկիի, մալիացի Իվ Բիսումայի և հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնի դիպուկ հարվածներով։ «Վեսթ Հեմի» ֆրանսիացի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն էլ գրավեց սեփական դարպասը։
Անգե Պոստեկօգլուի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 13-ի և բարձրացավ 6-րդ տեղ, «Վեսթ Հեմը» 8 միավորով 14-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր
«Տոտենհեմ» - «Վեսթ Հեմ»` (տեսանյութ)
Դեյան Կուլուսևսկի, 36, Իվ Բիսումա, 52, Ժան-Կլեր Տոդիբո, 55 (ինքնագոլ), Հյոն Մին Սոն, 60 - Մոհամեդ Քուդուս, 18
Հեռացում` Մոհամոդ Քուդուս, 86 («Վեսթ Հեմ»)