Logo

Պրեմիեր լիգան վերհիշել է Մխիթարյանի տպավորիչ գոլը

21:03 / 04.07.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգան վերհիշել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Սանդերլենդին» խփած «կարիճ» հարվածով տպավորիչ գոլը:

ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը 34-ամյա կիսապաշտպանի գոլը համեմատել է Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող, ֆրանսիացի Օլիվյե Ժիրուի՝ «Քրիսթալ Փելասի» դարպասն ուղարկած նմանատիպ գոլի հետ: Երկու գոլերն էլ գրանցվել էին 2016/2017 մրցաշրջանում:

«Ժիրո՞ւ, թե՞ Մխիթարյան, ո՞վ է լավագույնը կատարել»,- գրել է լիգայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այժմ իտալական «Ինտերում» խաղացող Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանել էր 2016-2018 թվականներին, իսկ 2018-2019 թվականներին խաղացել էր «Արսենալում»: Ժիրուն նույնպես այժմ խաղում է Իտալիայում, Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը ելույթ է ունենում «Միլանի» կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ