Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանը մեկնարկեց չեմպիոն «Լիվերպուլի» տնային հաղթանակով: Առնե Սլոթի գլխավորած թիմն «Էնֆիլդում» գոլառատ պայքարում 4-2 հաշվով հաղթեց «Բորնմութին»:
37-րդ րոպեին մրցաշրջանի առաջին գոլը խփեց «Լիվերպուլի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեն, 49-րդ րոպեին նիդերլանդցի վինգեր Քոդի Գակպոն կրկնապատկեց տանտերերի առավելությունը: 64-րդ և 76-րդ րոպեներին հյուրերից գոլ խփեց գանացի հարձակվող Անտուան Սեմենյոն` ձևակերպելով դուբլ և հավասարեցնելով հաշիվը:
88-րդ րոպեին փոխարինման դուրս եկած իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան կրկին հաշվի մեջ առաջ մղեց «Լիվերպուլին», իսկ 90+4-ին խաղի վերջակետը դրեց եգիպտոսցի ռմբարկու Մոհամեդ Սալահը:
Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:
«Էնֆիլդում» խաղից առաջ մեկ րոպե լռությամբ, իսկ 20-րդ րոպեին ծափահարություններով հարգեցին Դիոգու Ժոտայի և նրա եղբոր` Անդրե Սիլվայի հիշատակը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Լիվերպուլ» - «Բորնմութ»` 4-2
Ուգո Էկիտիկե, 37, Քոդի Գակպո, 49, Ֆեդերիկո Կիեզա, 88, Մոհամեդ Սալահ, 90+4 - Անտուան Սեմենյո, 64, 76


