Logo

Պրեմիեր լիգան սկսվեց չեմպիոնի գեղեցիկ հաղթանակով

00:56 / 16.08.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանը մեկնարկեց չեմպիոն «Լիվերպուլի» տնային հաղթանակով: Առնե Սլոթի գլխավորած թիմն «Էնֆիլդում» գոլառատ պայքարում 4-2 հաշվով հաղթեց «Բորնմութին»:

37-րդ րոպեին մրցաշրջանի առաջին գոլը խփեց «Լիվերպուլի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեն, 49-րդ րոպեին նիդերլանդցի վինգեր Քոդի Գակպոն կրկնապատկեց տանտերերի առավելությունը: 64-րդ և 76-րդ րոպեներին հյուրերից գոլ խփեց գանացի հարձակվող Անտուան Սեմենյոն` ձևակերպելով դուբլ և հավասարեցնելով հաշիվը:

88-րդ րոպեին փոխարինման դուրս եկած իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան կրկին հաշվի մեջ առաջ մղեց «Լիվերպուլին», իսկ 90+4-ին խաղի վերջակետը դրեց եգիպտոսցի ռմբարկու Մոհամեդ Սալահը:

Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:

«Էնֆիլդում» խաղից առաջ մեկ րոպե լռությամբ, իսկ 20-րդ րոպեին ծափահարություններով հարգեցին Դիոգու Ժոտայի և նրա եղբոր` Անդրե Սիլվայի հիշատակը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Լիվերպուլ» - «Բորնմութ»` 4-2

Ուգո Էկիտիկե, 37, Քոդի Գակպո, 49, Ֆեդերիկո Կիեզա, 88, Մոհամեդ Սալահ, 90+4 - Անտուան Սեմենյո, 64, 76

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ