Անգլիայի Պրեմիեր լիգան փոխել է 29-րդ տուրի «Ասթոն Վիլա» - «Լիվերպուլ» հանդիպման անցկացման օրը, հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը:
Կազմակերպիչները որոշել են մարտի 15-ին նշանակված հանդիպումն անցկացնել փետրվարի 19-ին (մեկնարկը՝ ժամը 23:30-ին), քանի որ Առնե Սլոթի գլխավորած թիմը դուրս է եկել Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
«Լիվերպուլը» չի պարտվել բիրմինգհեմյան թիմի դեմ Պրեմիեր լիգայի նախորդ 8 խաղերը (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Մերսիսայդցիների դեմ խաղերում վերջին հաղթանակն «Ասթոն Վիլան» տարել է 2020թ. հոկտեմբերի 4-ին (7-2):


