Logo

Լոպետեգին պաշտոնանկ արվեց

19:42 / 08.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վեսթ Հեմը» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Խուլիեն Լոպետեգիին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Լոնդոնյան ակումբից հեռացվել են նաև 58-ամյա մասնագետի օգնականներ Պաբլո Սանսը, Օսկար Կարոն, Խուան Վիսենտե Պեյնադոն, Բորխա Դե Ալբան և Էդու Ռուբիոն։

Իսպանացի մարզիչը «Վեսթ Հեմը» գլխավորել էր 2024թ. հուլիսին։ Մայրաքաղաքային ակումբը նրա գլխավորությամբ 22 խաղում տարել է 7 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 10 պարտություն։

«Վեսթ Հեմը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 20 խաղում վաստակել է 23 միավոր և 14-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ