Logo

Պրեմիեր լիգան նախամրցաշրջանային մրցաշար կանցկացնի ԱՄՆ-ում

18:59 / 11.04.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի Պրեմիեր լիգան հուլիսին նախամրցաշրջանային մրցաշար կանցկացնի ԱՄՆ-ում, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը:

Մրցաշարին կմասնակցի 6 ակումբ՝ «Ասթոն Վիլան», «Բրենթֆորդը», «Բրայթոնը», «Չելսին», «Ֆուլհեմը» և «Նյուքասլը»: Ակումբները կանցկացնեն 9 խաղ 5 քաղաքներում՝ Ատլանտայում, Հարիսոնում, Ֆիլադելֆիայում, Օռլանդոյում և Լենդովերում:

Պրեմիեր լիգան 2003 թվականից նմանատիպ մրցաշարեր էր անցկացրել Ասիայում՝ Չինաստանում, Հոնկոնգում, Մալայզիայում, Սինգապուրում և Թաիլանդում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ