Անգլիայի Պրեմիեր լիգան որոշել է պատժել այն ֆուտբոլիստներին, որոնց գոլերի տոնման եղանակը կարող է վնաս հասցնել մրցաշարի հեղինակությանը կամ զայրացնել մրցակցին ու նրա երկրպագուներին, հայտնում է Sky Sports-ը:
Այդպես «Էվերթոնի» հարձակվող Իլիման Նդիայեն դեղին քարտ էր ստացել «Բրայթոնի» դարպասը գոլ խփելուց հետո ձեռքերը ճայի («Բրայթոնի» մականունը-խմբ.) նման թափահարելու համար:
Նմանատիպ դրվագ եղել է «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղում, երբ Մայլս Լյուիս-Սկելին գոլը տոնել է Էռլինգ Հոլանդի ոճով: Այդպես «Արսենալի» ֆուտբոլիստը պատասխանել է նորվեգացուն, որը թիմերի միջև առաջին խաղից հետո Լյուս-Սկելիին ասել էր. «Դու ո՞վ ես»:
Նորվեգացուն նմանակելու համար Լյուիս-Սկելին, սակայն, դեղին քարտ չէր ստացել: