Անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն գոլ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի` 13-րդ տուրում «Էվերթոնի» դարպասը շրջադարձ հարվածով խփած հիասքանչ գնդակը, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։
19-ամյա արգենտինացին ավարտված առաջնությունում 36 խաղում խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
«Լութոն Թաունի» դարպասապահ Թոմաս Կամինսկին էլ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն սեյվի հեղինակ։
Բելգիացի դարպասապահը նույն տուրում «Էվերթոնի» դեմ տնային խաղում (2-1) կրկնակի փայլուն սեյվ է կատարել։
31-ամյա Կամինսկին Պրեմիեր լիգայի 38 խաղում երկու անգամ դարպասը պահել է անառիկ։