Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։
Պալմերն Անգլիայի առաջնությունում 32 խաղում խփել է 22 գոլ, դարձել 10 արդյունավետ փոխանցման հեղինակ
Հաղթողը որոշվել է երկրպագուների ու ֆուտբոլային փորձագետների քվեարկության միջոցով։ 22-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Ֆիլ Ֆոդենից ու Էրլինգ Հոլանդից, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քոբի Մայնուից, «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակից, Լոնդոնի «Արսենալի» վինգեր Բուկայո Սակայից ու կենտրոնական պաշտպան Վիլիամ Սալիբայից։


