Logo

Պրեմիեր լիգա - Լա լիգա՝ 5-1. Չեմպիոնների լիգայի «մերկացնող» վիճակագրությունը

13:18 / 22.10.2025Ֆուտբոլ
null

Իսպանական Marca-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի մինչև այս հատվածն անգլիական ու իսպանական թիմերի միջև կայացել է 6 հանդիպում, և անգլիական թիմերն ունեն մեծ առավելություն:

Առաջին տուրում «Լիվերպուլը» հաղթեց «Աթլետիկոյին», «Արսենալը»՝ «Աթլետիկին», «Տոտենհեմը»՝ «Վիլյառեալին»: Իսպանական ֆուտբոլի պատիվը բարձր է պահել միայն «Բարսելոնան» «Նյուքասլի» հետ դիմակայությունում: 3-րդ տուրում «Վիլյառեալը» տանը պարտվեց «Մանչեսթեր Սիթիին», «Արսենալը» ջախջախեց «Աթլետիկոյին»: Այսպիսով՝ ընդհանուր հաշիվը դառնում է 5-1՝ հօգուտ Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբների:

Առաջիկա տուրերում դեռ լինելու են անչափ հետաքրքիր դիմակայություններ իսպանական ու անգլիական թիմերի միջև, օրինակ՝ «Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» և «Չելսի» - «Բարսելոնա» խաղերը:

Չեմպիոնների լիգայի, Անգլիայի Պրեմիեր լիգայի ու Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ