Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Արսենալը» 5-0 հաշվով ջախջախեց «Շեֆիլդ Յունայթեդին»: Հեթ-տրիքով աչքի ընկավ Էդի Նկետիան:
Մեկական անգամ էլ դիպուկ գտնվեցին Ֆաբիու Վիեյրան ու Տակեհիրո Տոմիյասուն: 3 միավոր վաստակելուց հետո Միկել Արտետայի թիմը 24 միավորով 2-րդն է ու 2 միավոր է զիջում լոնդոնյան թիմերից մյուսին՝ առաջատար «Տոտենհեմին»:
Շեֆիլդը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Արսենալ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 5-0 (տեսանյութ)
Էդի Նկետիա, 28, 50, 58, Ֆաբիու Վիեյրա, 88, Տակեհիրո Տոմիյասու, 90+6