Logo

Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն գոլն ու սեյվը

12:54 / 14.12.2024Ֆուտբոլ
null

«Ֆուլհեմի» ուելսցի վինգեր Հարի Ուիլսոնի` 10-րդ տուրի «Բրենթֆորդի» դեմ խաղում (2-1) կրնկով խփած անզուգական գնդակը  ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոյեմբերի լավագույն գոլ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

«Ամսվա լավագույն սեյվ» մրցանակն էլ ստացել է «Մանչեսթեր Յունայթեդից» Անդրե Օնանան։ Կամերունցի դարպասապահը 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» դեմ արտագնա խաղում (1-1) տպավորիչ սեյվ է կատարել մրցակցի անգլիացի հարձակվող Լիեմ Դելափի հարվածից հետո։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Լիվերպուլի» եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը։ Լավագույն մարզիչը նույնպես մերսիսայդյան ակումբից է։ Մրցանակին արժանացել է Արնե Սլոթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ