Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ապրիլի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի հավակնորդներին:
Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», 3 գոլ, 4 գոլային փոխանցում), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», 6 գոլ, 2 գոլային փոխանցում), Էբերեչի Էզեն («Քրիսթալ Փելաս», 4 գոլ), Ալեքսանդր Իսակը («Նյուքասլ», 4 գոլ, 1 գոլային փոխանցում), Դիոգու Ժոտան («Լիվերպուլ», 5 գոլ, 2 գոլային փոխանցում), Դոմինիկ Սոլանկեն («Բորնմութ», 3 գոլ, 3 ասիստ), Օլի Ուոթքինսը («Ասթոն Վիլա», 5 գոլ, 1 գոլային փոխանցում) և Քալում Ուիլսոնը («Նյուքասլ», 8 գոլ, 1 գոլային փոխանցում):
Ամսվա լավագույն մարզիչի մրցանակի համար կպայքարեն Ունայ Էմերին («Ասթոն Վիլա», 7 խաղում 5 հաղթանակ, մեկական ոչ-ոքի և պարտություն), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի», 5 խաղում 5 հաղթանակ), Ռոյ Հոջսոնը («Քրիսթալ Փելաս», 6 խաղում 4 հաղթանակ, մեկական ոչ-ոքի և պարտություն), Էդի Հաուն («Նյուքասլ», 7 խաղում 6 հաղթանակ և 1 պարտություն) և Գարի Օ'Նիլը («Բորնմութ», 7 խաղում 5 հաղթանակ և 2 պարտություն):