«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի ամենաշատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստն է։
Opta-ն գրում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը խաղընկերների համար ստեղծել է 114 գոլային պահ։
29-ամյա ֆուտբոլիստը երկրորդ մրցաշրջանում անընդմեջ այդ ցուցանիշով լավագույնն է Պրեմիեր լիգայում։ Ֆերնանդեշը նախորդ մրցաշրջանում ստեղծել էր 119 պահ։
Նախորդ անգամ Լոնդոնի «Չելսիի» նախկին վինգեր Էդեն Ազարն է երկու անընդմեջ մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում ստեղծել ամենաշատ գոլային պահը (2013/14 մրցաշրջանում` 93, 2014/15 մրցաշրջանում` 100)։
Բրունու Ֆերնանդեշը Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 35 խաղում խփել է 10 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում։