Logo

Պրեմիեր լիգա. 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

20:54 / 17.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։ Այն, ավանդույթի համաձայն, կազմել է առաջնության պատմության լավագույն ռմբարկու (260 գոլ) Ալան Շիրերը։

Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ. Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»)։

Պաշտպաններ. Նիկոլա Միլենկովիչ («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Լյուիս Հոլ («Նյուքասլ»), Մաքսենս Լակրուա («Քրիսթալ Փելաս»)։

Կիսապաշտպաններ. Մոյզես Կայսեդո («Չելսի»), Ջեյմս Մեդիսոն («Տոտենհեմ»), Իսմաիլա Սար («Քրիսթալ Փելաս»), Ամադ Դիալո («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հարձակվողներ. Ջեյքոբ Մերֆի («Նյուքասլ»), Ալեքսանդր Իսակ («Նյուքասլ»), Հյոն Մին Սոն («Տոտենհեմ»)։

Պրեմիեր լիգայի առաջատարը 36 միավորով «Լիվերպուլն» է, որին հաջորդում են լոնդոնյան ակումբներ «Չելսին» (34) և «Արսենալը» (30)։ «Լիվերպուլը», մրցակիցների համեմատ, մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա