Logo

ԱՊԼ-ն փոփոխություններ է կատարել COVID-19-ի պատճառով խաղերի հետաձգման կանոններում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:22 / 26.01.2022Լուրեր
null

Անգլիայի Պրեմիեր լիգան մի շարք փոփոխություններ է կատարել կորոնավիրուսի պատճառով խաղերի հետաձգման կանոններում՝ հայտնում է Daily Mail-ը:

Խաղերի հետաձգման համար այժմ ակումբներից պահանջվում է ապացույցներ ներկայացնել, որ թիմի առնվազն չորս անդամի թեստը դրական է եղել:

Նախկինում հանդիպումները հետաձգվում էին՝ պայմանավորված հանդիպմանը մասնակցելու համար հասանելի խաղացողների թվով։ Հարգելի բացակաների ցանկը ներառում էր COVID-19-ով վարակվածներին, վնասվածք ունեցողներին, ազգային հավաքականներ մեկնած խաղացողներին:

Այժմ խաղերը կչեղարկվեն միայն թիմերից մեկում առնվազն 4 վարակակրի առկայության դեպքում։ Այս նորամուծության դեմ ոչ մի առարկություն չի եղել Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա