Ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի 2025 թ. խաղարկության ժամկետը փոխվել է։ Մրցաշարը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 21-ից 2026 թ. հունվարի 18-ը Մարոկկոյում։
Աֆրիկայի ազգերի գավաթի պաշտոնական կայքը հայտնում է, որ նման որոշում է կայացվել աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափի պատճառով։ Ակումբային ԱԱ-ին այժմ մասնակցելու է 32 ակումբ։ Նոր ձևաչափով մրցաշարն առաջին անգամ կայանալու է 2025 թ. հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում։
Ի սկզբանե որոշված էր, որ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը կայանալու է 2025 թ. ամռանը։
Հիշեցնենք, որ գործող գավաթակիրը Կոտ դ'Իվուարի հավաքականն է։


