Logo

Փարիզ-2024. Հարավային Կորեայի թիմը` 10-րդ անգամ անընդմեջ օլիմպիական չեմպիոն

19:52 / 28.07.2024Նետաձգություն
null

Նետաձգության կանանց Հարավային Կորեայի հավաքականը 10-րդ անգամ անընդմեջ դարձել է օլիմպիական չեմպիոն։

Հարավկորեուհիները 1988 թվականին Սեուլում կայացած տնային Օլիմպիական խաղերից ի վեր երբեք բաց չեն թողել չեմպիոնի կոչումը։ Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում նրանք եզրափակիչում համառ պայքարում 5-4 հաշվով (56-53, 55-54, 51-54, 53, 55, 29-27) առավելության են հասել Չինիաստանի թիմի նկատմամբ։

Մրցաձևում բրոնզե մեդալները նվաճել են մեքսիկուհիները, որոնք 6-2 հաշվով հաղթել են կանանց Նիդերլանդների հավաքականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ