Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է Ազգերի լիգայի խաղերի համար նախատեսված հայտացուցակը:
Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 24-ին արտագնա խաղում մրցելու է Չեխիայի հետ, իսկ սեպտեմբերի 27-ին ընդունելու է Իսպանիային: Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը Ազգերի լիգայի հաղթող էր դարձել 2019 թվականին: