Logo

Փոթեր. ««Միլանն» այլ ֆուտբոլ կցուցադրի սեփական խաղադաշտում»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:52 / 11.10.2022ՍՊՈՐՏ
null

Լոդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերն կարծիք է հայտնել Իտալիայի գործող չեմպիոն «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի արտագնա խաղի մասին:

«Տրամադրված ենք հաղթել «Սան Սիրոյում», որը հիանալի մարզադաշտ է: Բոլոր ջանքերը կգործադրենք արդյունքի հասնելու համար: Վստահ եմ՝ «Միլանն» այլ ֆուտբոլ կցուցադրի սեփական խաղադաշտում»,- Փոթերի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշենենք, որ երրորդ տուրի խաղում լոնդոնյան ակումբը 3-0 հաշվով տնային հաղթանակ էր տարել միլանցիների նկատմամբ:

Հոկտեմբերի 11-ին կայանալիք «Միլան» - «Չելսի» խաղը կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ