Երևանի «Նոան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին:
Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի կազմն ազատ գործակալի կարգավիճակում համալրել է գանացի 18-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Իսրայել Օպոկուն, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գործարքի մասին այլ մանրամասներ ակումբը չի հայտնել:
Հիշեցնենք, որ «Նոան» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղից հետո 2 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է: