Լեհաստանի առաջնության 12-րդ տուրում Շեցինի «Պոգոնը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, արտագնա խաղում 2-4 հաշվով պարտվեց «Ստալ Մելեցին»:
Վահան Բիչախչյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանից ու փոխարինման մտավ 73-րդ րոպեին՝ 8 րոպե անց դառնալով գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Պոգոնի» կազմում անցկացրած 15 խաղում խփել է 3 գոլ:
12 տուրից հետո «Պոգոնը» 21 միավորով երկրորդն է և հաջորդ խաղում կմրցի «Պյաստ Գլիվիցեի» հետ:
Լեհաստանի առաջնություն, 12-րդ տուր
«Ստալ Մելեց» - «Պոգոն՝ 4-2
Ֆաբիան Հիզսպանսկի, 10, Սաիդ Համուլիչ, 45+2, 68, Ֆրեդերիկ Գերբովսկի, 88 - Կամիլ Գրոսիցկի, 5, Վահան Բիչախչյան, 81
Հեռացում՝ Արկադիուշ Կասպերկի, 79 («Ստալ Մելեց)