Լեհաստանի առաջնություն, 2-րդ տուր
«Շյլոնսկ» 2-1 «Պոգոն»
Գոլերը՝ 1-0` Յաստրժեմսկի 4', 1-1` Բիչախչյան, 2-1` Գրետարսոն 55'
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խաղադաշտ էր դուրս եկել հյուրերի մեկնարկային կազմում: 23-ամյա ֆուտբոլիստը փոխարինվեց 58-րդ րոպեին՝ տեղը զիջելով Սեբաստիան Կովալչիկին:
2-րդ տուրից հետո «Շլյոնսկը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը (4 միավոր), «Պոգոնը» 8-րդն է (3):
Գալիք տուրում «Պոգոնն» ընդունելու է «Յագելոնիային» (հուլիսի 31, 17:00), «Շլյոնսկը» հյուր է գնալու «Կորոնային» (օգոստոսի 1, 21:00):


