Logo

«Պոգոնը» դժվարին հաղթանակ տարավ, Բիչախչյանը խաղաժամանակ չստացավ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:04 / 04.09.2022Մերոնք դրսում
null

Լեհաստանի առաջնության 8-րդ տուրում Շեցինի «Պոգոնը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Կելցեի «Կորոնայի» նկատմամբ:

Հայ ֆուտբոլիստը հյուրերի պահեստայինների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Պոգոնի» կազմում անցկացրած 11 խաղում խփել է 2 գոլ:

8 խաղից հետո Շեցին քաղաքը ներկայացնող թիմը 16 միավորով 3-րդ տեղում է:

Լեհաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Կորոնա» - «Պոգոն»՝ 1-2

Դավիդ Բլանիկ, 58 - Դամիան Դաբրովսկի, 5, Կասպեր Սմոլինսկի, 33

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ