Logo

Վահան Բիչախչյանի թիմի մրցակիցը Լեհաստանի գավաթի 1/8 եզրափակիչում (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:02 / 21.10.2022ՍՊՈՐՏ
Պոգոն-Ռակուվ

Շեցինի «Պոգոնը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, Լեհաստանի գավաթի 1/8 եզրափակիչում կմրցի «Ռակուվի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին «Պոգոնի» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ «Պոգոնը» գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում հյուրընկալվելիս 3-3 հաշվով էր ավարտել հանդիպումը «Բիելսկո Բիալայի» հետ, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր 12-11 հաշվով: Բիչախչյանը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին, ավելացված ժամանակում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, հետխաղյա հարվածաշարում 2 դիպուկ 11-մետրանոց էր իրացրել:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ