Լեհաստանի առաջնության 13-րդ տուրում Շեցինի «Պոգոնը», որի կազմում խաղում է Հայաստանի Հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, տանը 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Գլիվիցեի «Պյաստի» հետ:
Հայ ֆուտբոլիստը խաղը սկսեց տանտերերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 85-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը «Պոգոնի» կազմում անցկացրած 16 խաղում խփել է 3 գոլ:
13 տուրից հետո «Պոգոնը» 22 միավորով 4-րդն է: Առաջատարը «Ռակուվն» է, որը վաստակել է 29 միավոր:
Լեհաստանի առաջնություն, 13-րդ տուր
«Պոգոն» - «Պյաստ»՝ 1-1
Ժեան Կառլոս, 59 - Ռաունո Սապինեն, 16