Լեհաստանի առաջնության 2022/23 մրցաշրջանի առաջին տուրում «Պոգոնը» տանը 2:1 հաշվով առավելության հասավ Լոձ քաղաքը ներկայացնող «Վիձև» ակումբի նկատմամբ:
71-րդ րոպեին «Պոգոնի» կազմում հաղթական գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
Հայ ֆուտբոլիստը փոխարինման էր մտել 55-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Պոգոնը» Լեհաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է:


