Logo

Մ23 ԱԱ․ Հրաչյա Պողոսյանը և Գևորգ Թադևոսյանը մեկնարկեցին հաղթանակով

Հեղինակ
FastNews
15:33 / 17.10.2022Ըմբշամարտ
null

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում հոկտեմբերի 17-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ մեկնարկեցին հաղթանակով։

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 1-1 հաշվով հաղթեց մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Հայ ըմբիշի հաջորդ մրցակիցը վրացի Գիորգի Շոթաձեն է։

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) 1/8 եզրափակիչում մեկնարկեց ղրղզ Ազատ Սալիդինովի նկատմամբ վստահ հաղթանակով՝ 9-0։ Քառորդ եզրափակիչում Թադևոսյանը կմրցի հոլանդացի Մարսել Ստերկենբուրգի հետ։

Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) որակավորման փուլում հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1-1), իսկ 1/8 եզրափակիչում 3-0 հաշվով ուժեղ էր գտնվել մեքսիկացի Ալեքսիս Բենիտես Կաստրոյից։ Կիսաեզրափակիչի ուղեգիրը 23-ամյա Ամոյանը կվիճարկի ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովի հետ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ