Ֆրանսիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ոստիկանությունում խոստոնավանել է, որ դիմել է շամանի օգնությանը՝ Աֆրիկայի երեխաներին օգնելու ու բարեգործական կազմակերպությանն աջակցելու, ոչ թե ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին անիծելու համար, հայտնում է France Info-ն:
Ավելի վաղ ֆուտբոլիստի եղբայրը՝ Մաթիասը, հայտնել էր, որ Պոգբան շամանի օգնությամբ փորձել է անիծել Ֆրանսիայի հավաքականի ռմբարկու Կիլիան Մբապեին:
L'Équipe-ի հաղորդմամբ՝ եթե տեղեկությունը հաստատվեր, 29-ամյա կիսապաշտպանը կարող էր հեռացվել Ֆրանսիայի հավաքականից, որպեսզի աշխարհի առաջնության նախաշեմին հանդերձարանի մթնոլորտը չփչանա:


