Logo

Պոգբան կվերսկսի մարզումները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:02 / 18.10.2022ՍՊՈՐՏ
Պոլ Պոգբա-2

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ծնկի վնասվածք ստանալուց և վիրահատվելուց հետո հոկտեմբերի 18-ին կվերսկսի մարզումները, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

29-ամյա ֆուտբոլիստը երկար դադարից հետո խոտածածկը զգալու համար թեթև մարզում կանցկացնի:

Սպասվում է, որ Պոգբան խաղադաշտ կվերադառնա կամ Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում (հոկտեմբերի 25), կամ «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության մրցավեճում (հոկտեմբերի 29):

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը հուլիսի 11-ին էր ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել «Յուվենտուս», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել: Պոգբան իտալական գրանդի գույները պաշտպանել է նաև 2012-2016 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ