Logo

Պոչետինո. «Ինձ համար Մեսին լավագույնն է աշխարհում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:21 / 02.08.2022• ՍՊՈՐՏ
null

Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կրկին վերահաստատել է իր կարծիքն այն մասին, որ ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

«Մեսիի՝ ՊՍԺ տեղափոխվելը հաճելի անակնկալ էր: Այժմ կարող եք ասել, որ ես աշխատել եմ նրա հետ: Ես տեսել եմ Մարադոնային, 1 տարի աշխատել եմ Մեսիի հետ: Իհարկե, ես բախտավոր եմ:

Ինձ համար Մեսին լավագույնն է աշխարհում, դրանում կասկած չկա։ Ակնհայտ է, որ նրանից հետո Մբապեն կլինի այս թագի հավակնորդը»,- նշել է Պոչետինոն Infobae-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ 50-ամյա Մաուրիսիո Պոչետինոն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր հուլիսի 5-ին, նրան փոխարինել էր ֆրանսիացի մասնագետ Քրիստոֆ Գալտյեն:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ