Անգլիական «Ասթոն Վիլայի» ղեկավարությունը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Մաուրիսիո Պոչետինոյին:
The Telegraph-ը հայտնել է, որ բիրմինգեմյան ակումբն արդեն կապ է հաստատել արգենտինացի մասնագետի հետ:
Ավելի վաղ «Ֆուլհեմի» դեմ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի արտագնա խաղում (0-3) պարտվելուց հետո «Ասթոն Վիլան» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր անգլիացի մասնագետ Սթիվեն Ջերարդին:
Հիշեցնենք, որ Պոչետինոն 2013-2019 թվականներին աշխատել էր Պրեմիեր լիգայում՝ 1․5 տարի գլխավորելով «Սաութհեմթոնը», 5 տարի՝ Լոնդոնի «Տոտենհեմը»: 50-ամյա մասնագետն այս տարվա հուլիսի 5-ին հեռացվել էր ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից: