Logo

Պոչետինոն՝ ՊՍԺ-ի՝ Ֆրանսիայի գավաթից դուրս մնալու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:20 / 01.02.2022ՍՊՈՐՏ
Pochetino psg

Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն զիջել է «Նիսին» (0:0, 11-մետրանոցներով՝ 5:6): Փարիզցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է խաղը:

«Մրցակցի դարպասի մոտ մենք բավարար վտանգ չէինք ստեղծում։ Իհարկե, «Նիսի» նման թիմերի դեմ խաղերում մենք պետք է ավելի լավ խաղ ցուցադրենք։ 11-մետրանոց հարվածաշարը պարզապես վիճակախաղ է:

Առաջին խաղակեսում ՊՍԺ-ի ֆուտբոլիստները չափազանց դանդաղ էին շարժվում՝ չնայած նրան, որ մենք հանդիպեցինք մի ակումբի, որը մեզ ազատ տարածություն և հետևաբար պահեր ստեղծելու հնարավորություն չէր տալիս: Երկրորդ խաղակեսում արագությունն ավելի լավն էր, բայց ոչ այնքան, որ բավարար լիներ հաղթելու համար։

Մենք մշտական ​​երկխոսության մեջ ենք բժշկական անձնակազմի հետ և հաշվի ենք առնում խաղացողների ինքնազգացողությունը, ուստի որոշեցինք փոխարինել Մբապեին։ Մեսի՞ն. նա պետք է խաղադաշտում անցկացնի 90 րոպե»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում Goal-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա