Logo

Պլետենբերգ. Իկարդին 120 միլիոն աշխատավարձ վաստակելու առաջարկ է մերժել

00:24 / 17.11.2025Ֆուտբոլ
null

«Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդին 2023թ. ամռանը Սաուդյան Արաբիա տեղափոխվելու դեպքում կվաստակեր 120 միլիոն դոլար, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

«2023թ. ամռանը նա երկրպագուների սիրուց դրդված մերժեց Սաուդյան Արաբիա տեղափոխվելու առաջարկը: Այնտեղ նա երեք տարում կվաստակեր 120 միլիոն դոլար աշխատավարձ։ Իկարդին միանշանակ այս ակումբում խաղացող լավագույն ֆուտբոլիստներից է»,- պատմել է Իկարդիի գործակալ Ջորջ Գարդին։

Արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցիչներն ու թուրքական ակումբը նոր պայմանագրի ստորագրման վերաբերյալ շուտով բանակցություններ կսկսեն։ Կողմերի գործող համաձայնագրի ժամկետը սպառվում է 2026թ. հուլիսի 1-ին։

32-ամյա հարձակվողը «Գալաթասարայում» հանդես է գալիս 2022թ. սեպտեմբերից, 102 խաղում խփել է 67 գոլ, կատարել 22 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ