«Բարսելոնայի» ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ձմռանը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
«Բլաուգրանան» գերմանացի դարպասապահի տեղափոխության համար տրանսֆերային հարցումներ է ստանում։ Մի շարք ակումբներ պատրաստ են վարձակալել 33-ամյա ֆուտբոլիստին։
Տեր Շտեգենն անհանգստանում է, որ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով կարող է բաց թողնել աշխարհի 2026թ. առաջնությունը, ուստի չի բացառում կատալոնական ակումբից հեռանալու տարբերակը։ Նա հուլիսից ապաքինվում է մեջքի վնասվածքից։
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


