Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ, ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խաղային անկման մասին:
«Նա կորել է խաղադաշտում: Մեծագույն չեմպիոնը պարտավոր է հառնել մոխիրներից: Դա այն է, ինչը մեծագույն ֆուտբոլիստ կդարձնի Մբապեին»,- 69-ամյա Պլատինիի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ 25-ամյա Մբապեն նախորդ 9 խաղում խփել է ընդամենը 2 գոլ, իսկ «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի մրցավեճում չէր կարողացել դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը: