Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը քննադատել է «Կապտանռնագույնների» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին: Բոսնիացի ֆուտբոլիստի խոսքով, Չավիի գլխավորությամբ թիմը լիովին այլ կերպ է մարզվում:
«Ես շատ զարմացած էի, երբ տեսա Ռոնալդ Կումանի մարզումները: Նրանք առանց մարտավարության էին, առանց գաղափարի: Մենք նորմալ չէինք պատրաստվում խաղերին: Չավիի հետ ամեն բան այլ կերպ է, նա շատ լավ է անցկացնում մարզումները»,- Պյանիչի խոսքը մեջբերում է Què T'hi Jugues-ը:
32-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2020 թվականի հունիսին: Պյանիչը «Բարսելոնայում» մասնակցել էր 30 խաղի՝ Իսպանիայի առաջնությունում խաղադաշտ դուրս գալով ընդամենը 6 խաղում:
Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով ելույթ էր ունեցել թուրքական «Բեշիկթաշում», իսկ այս տարվա սեպտեմբերին կիսապաշտպանը տեղափոխվել էր ԱՄԷ-ն ներկայացնող «Շարժա» ակումբ: