Իտալական «Նապոլին» հայտարարեց 6 ֆուտբոլիստների հեռանալու մասին:
Հեռացողներից մեկը Լեհաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պիոտր Զելինսկին է, որը 2016 թվականի օգոստոսից էր խաղում «Նապոլիում»: Զելինսկին ազատ գործակալի կարգավիճակում կմիանա Իտալիայի չեմպիոն «Ինտերին»:
Իտալական ակումբից հեռացել են նաև դարպասապահներ Ուբեր Իդասիակն ու Պիերլուիջի Գոլինին, կիսապաշտպաններ Լեանդեր Դենդոնկերը, Համեդ Տրաորեն և Դիեգո Դեմեն:
Հիշեցնենք, որ «Նապոլին» 2023/2024 մրցաշրջանում Իտալիայի Ա սերիայում գրավել էր 10-րդ տեղը:


