Լեհաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պիոտր Զելինսկին ազատ գործակալի կարգավիճակում միացել է իտալական «Ինտերին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իտալիայի չեմպիոնը 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրել է երեք տարվա պայմանագիր:
Զելինսկին օրեր առաջ հեռացել էր իտալական «Նապոլիից», որի կազմում խաղում էր 2016 թվականի օգոստոսից: Մինչև այդ կիսապաշտպանը խաղացել էր նաև իտալական «Ուդինեզեում» և «Էմպոլիում»:
Ընդհանուր առմամբ՝ Զելինսկին Իտալիայի Ա սերիայում մասնակցել է 363 հանդիպման, դարձել 42 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ինտերի» պատմության առաջին լեհ ֆուտբոլիստն է։