Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իր գլխավորած թիմին չի ընդգրկել Եվրոպա լիգայի ֆավորիտների շարքում.
«Եվրագավաթային հանդիպումները միշտ բարդ են ստացվում։ Շատ ժամանակ ենք ունեցել` «Ռենին» ուսումնասիրելու համար։ Շատ կազմակերպված թիմ է, որը հմտորեն ուղղահայաց ֆուտբոլ է խաղում: Պետք է զգույշ լինենք։
Այն, որ «Միլանը» երբեք չի հաղթել այս մրցաշարում, լրացուցիչ մոտիվացիա է մեզ համար, թեև այդքան հեռուն նայելու կարիք չկա։
Նախքան մեզ ֆավորիտ դարձնելը, պետք է անցնել հաջորդ փուլ։ Մրցաշարի ֆավորիտներն են «Բայերը», «Ատալանտան» և «Լիվերպուլը»»,- Պիոլիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում «Միլանը» մրցելու է ֆրանսիական «Ռենի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին Իտալիայում։


