Իտալիայի Ա սերիայի երրորդ տուրի մեկնարկային խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում հյուրընկալել էր «Միլանին»։ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 2-1 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի ու պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուի գոլերի շնորհիվ։
36-ամյա Ժիրուն գոլ խփեց երրորդ խաղում անընդմեջ ու 4 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո «Միլանը» 9 միավորով գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Ռոման» 1 միավոր է վաստակել ու 18-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 3-րդ տուր
«Ռոմա» - «Միլան» 1-2
Լեոնարդո Սպինացոլա, 90+2 - Օլիվիե Ժիրու, 9 (11մ), Ռաֆայել Լեաու, 48