Logo

Պիոլիի մարզչական կարիերայի 800-րդ խաղը

12:45 / 27.02.2023Ֆուտբոլ
Ստեֆանո Պիոլի-2

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մարզչական կարիերայի 800-րդ հանդիպումն է անցկացրել, հայտնում է Squawka-ն:

Պիոլիի համար հոբելյանական խաղում «Միլանն» Ա Սերիայի 24-րդ տուրում 2-0 հաշվով հաղթել էր Բերգամոյի «Ատալանտային»:

«Միլանն» իտալացի մասնագետի գլխավորությամբ անցկացրել է 169 խաղ: Պիոլին իտալական գրանդը գլխավորում է 2019 թվականի հոկտեմբերի 9-ից:

57-ամյա մասնագետը գլխավորել էր նաև իտալական «Ֆիորենտինան», «Ինտերը», «Լացիոն», «Բոլոնիան», «Պալերմոն», «Կիևոն», «Սասուոլոն», «Պարման», «Սալերնիտանան» և այլ ակումբներ:

Հիշեցնենք, որ մարզչական կարիերայում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը (2155 խաղ): Պիոլին այս ցուցանիշով պատմության թոփ-60-ում հայտնվելու համար պետք է առնվազն 1000 խաղ անցկացնի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ