Logo

Պիոլի. «Միլանը» չափազանց շատ սխալներ թույլ տվեց»

11:31 / 19.02.2024Ֆուտբոլ
null

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Մոնցայից» կրած պարտության (2-4) մասին.

«Մենք թույլ տվեցինք չափազանց շատ սխալներ, որոնք 3 միավոր արժեցան։ Երբ չորս գոլ ես բաց թողնում, անտեղի է թվում ասել, որ մենք լավ խաղացինք առաջին կես ժամը, բայց դա այդպես է։

Տրամաբանական է, որ երբ դաշտում մնում ես 10 ֆուտբոլիստներով, ամեն ինչ ավելի է բարդանում։ Երբ հավասարեցրինք հաշիվը (2-2), պետք էր ավելի հանգիստ գործեինք ու ավելի լավ պաշտպանվեինք, սակայն թիմն անտեղի վստահություն զգաց` ցանկանալով հաղթանակ տանել»,- Պիոլիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Միլանյան ակոմբն Ա սերիայի 25-րդ տուրից հետո 52 միավորով 3-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ