Երևանի «Փյունիկի» 18 տարեկանների թիմը կմասնակցի ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի 2022/23թթ. խաղարկությանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մրցաշարին կմասնակցեն 64 ակումբներ, որոնք բաշխվել են երկու ճանապարհով՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և ներքին չեմպիոնների ուղու: «Փյունիկի» պատանեկան թիմն ընդգրկված է ներքին չեմպիոնների ուղում:
Վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում: Խաղերը կմեկնարկեն սեպտեմբերին:


