Logo

Պիտեր Քրաուչի դուբլը «Լիվերպուլի» լեգենդների թիմին հաղթանակ է պարգևել «Չելսիի» դեմ խաղում

22:30 / 22.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդների թիմն «Էնֆիլդում» ընկերական հանդիպում է անցկացրել Լոնդոնի «Չելսիի» լեգենդների թիմի դեմ:

«Լիվերպուլի» լեգենդները հաղթել են 2-0 հաշվով, դուբլ է գրանցել անգլիացի հարձակվող Պիտեր Քրաուչը:

Խաղից ստացված ամբողջ եկամուտը կուղղվի բարեգործական մի քանի ֆոնդերի:

Հիշեցնենք, որ մարզական կարիերան ավարտած Քրաուչը «Լիվերպուլի» գույները պաշտպանել է 2005-2008 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ